211652_close_icon
views-count8852 դիտում article-date 16:08 28-08-2017

Թեհրանը նոր քաղաքապետ ունի

Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հաստատել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնում Նաջաֆիի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Հաստատումը կատարվել է՝ համաձայն Իսլամական խորհուրդների մասին օրենքի 80-րդ հոդվածի։ Նաջաֆին ստացել է քաղխորհրդի անդամներից 21-ի հավանությունը։ Նա փոխարինելու է Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆին, ով Թեհրանի քաղաքապետն էր 12 տարի։ Նաջաֆին Իրանի նախկին նախարար Աքբար Հաշեմի Ռֆսանջանիի ղեկավարաման տարիներին 8 տարի զբաղեցրել է Կրթության ու գիտության նախարարի պաշտոնը։ Ավելի ուշ նշանակվել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսարջության ու արհեստների կազմակերպության ղեկավարի պաշտոնում, սակայն 6 ամիս անց հեռացել՝ առողջական խնդիրների պատճառով։

Նմանատիպ նյութեր