211652_close_icon
views-count8778 դիտում article-date 13:19 28-08-2017

Իրանում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

Իրանի հյուսիս-արևմտյան հատվածում այսօր տեղի ժամանակով ժամը 03։44-ին /Երևանի ժամանակով ժամը 04։16-ին/ տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, հղում անելով Թեհրանի երկրաբանական ինստիտուտին, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Հրավային Ադրբեջան նահանգում՝ Թավրիզ քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Ուժգնությունը գնահատվել է 4.9 մագնիտուդ։ Նահանգապետ Խալիլ Սայիի խոսքով՝ երկրաշարժը տներ է փլուզել, հաղորդվում է 8 տուժածների մասին։

Նմանատիպ նյութեր