211652_close_icon
views-count4503 դիտում article-date 11:21 28-08-2017

Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են զարգանում ԱՄՆ-ին վրա հասած «Հարվի» փոթորկից հետո

Նավթի համաշխարհային գները տարբեր դինամիկա են ցուցադրում ԱՄՆ-ում հզոր «Հարվի» փոթորկի գործած ավերածություններից հետո։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ առավոտյան Brent նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում ավելացել է 0.33 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 52,15 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 0.38 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.69 ԱՄՆ դոլար։ ԱՄՆ-ի Անվտանգության ու էկոլոգիական վերահսկման հարցերով վարչության տվյալներով՝ փոթորկից հետո Միացյալ Նահանգները զգալիորեն կրճատել է արդյունահանվող նավթի ծավալները։ Մասնագետների գնահատմամբ՝ «Հարվի» փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում ԱՄՆ-ին վրա հասած ամենահզոր փոթորիկն է եղել, որն իր արագությամբ գերզանցել է հայտնի «Կատրինա» փոթորկին։

Նմանատիպ նյութեր