211652_close_icon
views-count4297 դիտում article-date 13:45 28-08-2017

Մեքսիկացիներն աշխարհի ամենահանցագործ ազգերից են. Թրամփ

Մեքսիկացիները համարվում են աշխարհի ամենահանցագործ ազգերից մեկը։ Նման սկանդալային գրառում է կատարել Twitter-ի իր էջում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ կրկին անդրադառնալով Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցման թեմային։ Սպիտակ Տան ղեկավարի խոսքով՝ Մեխիկոն այս կամ այլ կերպ ստիպված է լինելու վճարել պատի շինարարության համար։ «Մեքսիկայի հետ մենք պարտավոր ենք պատ կառուցել»,-մեջբերում է Թրամփի խոսքը rosbalt.ru-ն։ Հիշեցնենք, որ Թրամփի ծրագրով՝ պատը ծածկելու է ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի սահմանի մոտ 50 տոկոսը, իսկ շինարարությունն արժենալու է մոտ 20 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր