211652_close_icon
views-count7301 դիտում article-date 10:53 28-08-2017

Շուլցը քննադատել է Մերկելին՝ Էրդողանի հանդեպ չափազանց մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար

Գերմանիայում ընտրությունների նախաշեմին լարվածությունը երկրի կանցլեր Անգելա Մերկելի ու նրա հիմնական մրցակից Մարտին Շուլցի միջև աճում է։ Ինչպես հաղորդում է գերմանական ԶԼՄ-ները, Շուլցը, մասնավորապես, մեղադրել է Մերկելին այն բանում, որ վերջինս չափազանց մեղմ է արձագանքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սադրիչ հայտարարություններին։ «Դեռ ինչքա՞ն եք հետևելու, թե ինչպես է Էրդողանը ձեզ մատների վրա խաղացնում»,-ասել է Շուլցը՝ հավելելով, որ հարկավոր է Թուրքիային հստակ ժամկետ նշել, և եթե Էրդողանը այդ ժամանակահատվածում ազատ չարձակի գերմանացի բանտարկյալներին, Եվրամիությունը պետք է անհապաղ դադարեցնի Թուրքիայի հետ մաքսային միության ընդլայնման շուրջ բանակցությունները։

Նմանատիպ նյութեր