211652_close_icon
views-count9289 դիտում article-date 10:25 28-08-2017

Էրդողանը Իրան է մեկնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջիկայում պաշտոնական այց կկատարի Իրան։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, հաղորդում է Ria Novosti-ն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի ԶՈՒ գլխավոր տապի պետ Մոհամմադ Բաքերին Թուրքիա կատարած այցի շրջանակներում հանդիպել էր Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել էր Սիրիայում և Իրաքում մարտական գործողություններում համագործակցելու թեման։ Հանդիպումից հետո Բաքերին հայտարարել էր, որ երկկողմ բանակցությունները «լավ են անցել», սակայն արդյունքների մասին ոչինչ չէր ասել։

Նմանատիպ նյութեր