211652_close_icon
views-count4251 դիտում article-date 09:53 28-08-2017

Թրամփը ժամանակին ցանկացել է Մոսկվայում կառուցել «Trump Tօwer»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահական քարոզարշավի ժամանակ մտադրություն է ունեցել Մոսկվայում կառուցել «Trump Tower», գրում է The Washington Post թերթը՝ իր աղբյուրներին հղումով։ Վերջիններիս խոսքով՝ ամերիկացի գործարար Ֆելիքս Սեթերը Թրամփին առաջարկել էր գնալ Մոսկվա և նախագիծը քննարկել։ Այնուամենայնիվ, շինարարությունն այդպես էլ չի սկսվել, քանի որ ընկերությունը չի կարողացել համապատասխան թույլտվություն ստանալ։ Այդ առնչությամբ Սպիտակ Տունը և Թրամփի իրավաբանները հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել։

Նմանատիպ նյութեր