211652_close_icon
views-count5011 դիտում article-date 23:07 27-08-2017

Ոստիկանությունը պարզել է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի ահաբեկչության կասկածյալի ինքնությունը

Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ պարզել է Տուրկու քաղաքում ահաբեկչական ակտի գլխավոր կասկածյալի ինքնությունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` գլխավոր կասկածյալը ծնվել է 1994 թվականին Մարոկկոում: «Ոստիկանները խոսել են գլխավոր կասկածյալի հետ: Նա ցանկություն է հայտնել շփվել հարցաքննումն անցկացնող ոստիկանի հետ», - ասվում է հայտարարությունում։ Ոստիկանությունը չի հրապարակել կասկածյալի անունը: Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

Նմանատիպ նյութեր