211652_close_icon
views-count4674 դիտում article-date 22:32 27-08-2017

Փհենյանը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի վարժանքների հարցով ՄԱԿ-ում քննարկումներ է պահանջում

Փհենյանը ՄԱԿ-ում քննարկում է պահանջում Կորեական թերակղզում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հարցով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչօես հայտնում է աղբյուրը` ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին: Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ զորավարժությունները «սադրանք ու ագրեսիա» են: «Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի ԱԽ-ից համառորեն պահանջում է քննարկել համատեղ զորավարժությունների թեմա՝ որպես օրակարգի արտակարգ հարց»,- ասված է նամակում:

Նմանատիպ նյութեր