211652_close_icon
views-count3802 դիտում article-date 23:43 27-08-2017

Հոնկոնգի օդանավակայանում 300 չվերթներ չեղարկվել են «Պակհար» թայֆունի պատճառով

Հոնկոնգի օդանավակայանում 300-ից ավելի չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել՝ կապված մոտեցող «Պակհար» թայֆունի հետ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` 50 ինքնաթիռ թռիչքի թույլտվության է սպասում։ Ավելի վաղ օդանավակայանի աշխատակազմում հայտնել են, որ առնվազն 140 չվերթներ են հետաձգվել, բայց այդ թիվը կարող է աճել վատ եղանակի պատճառով: Բոլոր ավիաընկերությունները ժամանակավորապես դադարեցնել են ուղևորների գրանցումը։

Նմանատիպ նյութեր