211652_close_icon
views-count4013 դիտում article-date 20:25 27-08-2017

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին գրում է Газета-ն: Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,97%-ով՝ կազմելով 47,89 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,71%-ով՝ հասնելով բարելի համար 52,41 դոլարի: Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Նմանատիպ նյութեր