211652_close_icon
views-count13300 դիտում article-date 20:43 27-08-2017

Ադրբեջանում զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասի զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այդ մասին գրում է Interfaxs-ը: «Վեց մարդ թեթև բեկորային վնասվածքներ է ստացել։ Նրանց տեղափոխել են Սիյազանի աշխտորոշիչ կենտրոն»,- ասել են նախարարությունում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ պայթյունի արդյունքում դես ու դեն թռած արկերը կպել են մոտ գտնվող տներին։ «Արկերի կպնելու արդյունքում Խըզըի շրջանի Գիլյազի ավանի մի քանի բնակելի շենքերում հրդեհ է բռնկվել։ Հրշեջների բրիգադները պայքարում են կրակի դեմ», - հաղորդում է ԱՊԱ-ն։

Նմանատիպ նյութեր