211652_close_icon
views-count2952 դիտում article-date 18:23 27-08-2017

Իրաքի զինված ուժերն ամբողջությամբ ազատագրել են Թալ Աֆար քաղաքը

Իրաքի ԶՈՒ բրիգադային գեներալ Նաջեմ ալ-Ջաբիրին հայտարարել է, որ Իրաքի զինված ուժերն այսօր իրենց ամբողջական վերահսկողության տակ են վերցրել Թալ Աֆար քաղաքը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` քաղաքի համար մարտերն ընթանում էին օգոստոսի 20-ից։ «Քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է, մնացել է միայն Ասքարի ծշրջանը, որը քաղաքի սահմաններից դուրս է։ Աստված տա, վաղը անվտանգության ուժերը կազատագրեն նաև այդ շրջանը»,-ասել է գեներալը: Նա նշել է նաև, որ առաջիկա երկու օրերին նախատեսվում է գրոհայիններից մաքրել նաև Ալ-Հայաթիա գյուղը։

Նմանատիպ նյութեր