211652_close_icon
views-count55662 դիտում article-date 17:13 27-08-2017

Դատարանը կալանավորեց վանաձորցի քրեական հեղինակություն «Պոպոքին», ում Լոռու մարզի ոստիկանները օրեր առաջ վնասազերծել էին

Այսօր՝ օգոստոսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործեորվ ավագ քննիչ Արեն Մնացականյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափաման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, քրեական աշխարհում հեղինակություն համարվող «Պոպոք» մականվամբ 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանի նկատմամբ, ով մեղադրվում է ապօրինի զենք- զինամթերք կրելու և պահելու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և «Պոպոքը», ում վնասազերծելու օպերացիան կատարել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ՝ կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանները նրան դատարանից տեղափոխեցին Վանաձորի բանտ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/25/1075664/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արեն Մնացականյանի որոշմամբ ձերբակալվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Արթուր Յուրիի Ավետիսյանը: Վերջինիս օգոստոսի 25-ին, կեսօրին Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բերման էին ենթարկել Լոռու մարզի ոստիկանություն: Ա. Ավետիսյանի մոտ հայտնաբերվել էր Մակարով տեսակի ատրճանակ՝ լիցքավորված, մարտական վիճակում: Հայտնաբերվել էր նաև գաղտնի փականով ծալովի դանակ: Ատրճանակը լիցքավորված է եղել 7 փամփուշտով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Պոպոքի» հետ էր եղել նաև իր ընկերը, ով նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված է եղել և նրանք եղել են Hummer մակնիշի 51 VX 100 համարանիշի ավտոմեքենայով: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. ՄՆացականյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր