211652_close_icon
views-count3195 դիտում article-date 13:13 27-08-2017

Ճապոնիայում զորավարժությունների ժամանակ ուղղաթիռ է կործանվել

Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի SH-60 ուղղաթիռը զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվող 4 հոգուց հաջողվել է փրկվել միայն մեկին: Մյուս 3-ի որոնողական աշխատանքները շարունակվում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը ընկել է ծովը: Անձնակազմի փրկված անդամը վնասվածքներ չի ստացել, հայտնում է աղբյուրը:

Նմանատիպ նյութեր