211652_close_icon
views-count7122 դիտում article-date 23:28 26-08-2017

Ըմբշամարտի ԱԱ. Գեորգի Կետոևը՝ բրոնզե մեդալակիր

Փարիզում ավարտվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որը բավական հաջող ստացվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: Ազատոճայինների 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գեորգի Կետոևը բրոնզե մեդալի համար պայքարեց վրացի Էլիզբար Օդիկաձեի հետ: Թեպետ գոտեմարտն ավարտվեց 2:2 հաշվով, բայց 2 միավորանոց հնարքի շնորհիվ հաղթանակը տրվեց Կետոևին: Հիշեցնենք, որ ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Նմանատիպ նյութեր