211652_close_icon
views-count11086 դիտում article-date 23:30 26-08-2017

ՌԴ Ստավրոպոլի ոստիկաներին արգելել են հանգստյան օրերին ռեստորան և բար այցելել

ՌԴ Ստավրոպոլի Ոստիկանության ղեկավարութունը արգելել է ոստիկաններին հանգստյան օրերին ռեստորան և բար այցելել: Այս մասին հայտնում է «Газета.Ru»-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ղեկավարությունը արգելել է նաև տոն օրերին դուրս գալ բնության գիրկ և լքել բնակավայրը, որտեղ նրանք ծառայություն են կրում: «Газета.Ru»-ի տվյալներով՝ ներքին կարգով ստորագրվել է ծառայողական դիսցիպլինայի մասին №656 հրաման, որին հավանություն է տվել Ստավրոպոլի երկրամասի ՆԳՆ ղեկավար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օլդակը: Նշված հրամանը բացասական արձագանք է առաջացրել Ստավրոպոլի Ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև իրենց կոլեգաների շրջապատում՝ ողջ ՌԴ տարածքում: Ստավրոպոլի Ոստիկանության աշխատակիցները բողոք են ներկայացրել դատախազություն և նշել, որ նման կանոնները հակասում են սահմանադրությանը:

Նմանատիպ նյութեր