211652_close_icon
views-count3695 դիտում article-date 22:05 26-08-2017

Մոսկվայում ձերբակալել են ազատ համացանցի համար ցույցի 17 մասնակցի

Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է «Ազատ համացանցի համար» ցույցի 17 մասնակցի: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/%D0%B2-%D0%BC%D0%BE%D1%81%D0%BA%D0%B2%D0%B5-%D0%B7%D0%B0%D0%B4%D0%B5%D1%80%D0%B6%D0%B0%D0%BD%D1%8B-%D0%BD%D0%B5%D1%81%D0%BA%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BA%D0%BE-%D1%83%D1%87%D0%B0%D1%81%D1%82%D0%BD%D0%B8%D0%BA%D0%BE%D0%B2-%D0%B0%D0%BA%D1%86%D0%B8%D0%B8-%D0%B2-%D0%B7%D0%B0%D1%89%D0%B8%D1%82%D1%83-%D1%81%D0%B2%D0%BE%D0%B1%D0%BE%D0%B4%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE-%D0%B8%D0%BD%D1%82%D0%B5%D1%80%D0%BD%D0%B5%D1%82%D0%B0/a-40251647]Deutsche Welle[/url]-ն: Ձերբակալվածներից 4-ը կանայք են: Մի քանիսին ձերբակալել են նախքան ցույցը սկսվելը: Ցուցարարներն անցել են Սախարովի պողոտայով վանկարկելով «Մեզ չեք վախեցնի, մեզ չեք արգելի»: Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ էին: «Համացանցը միակ միջոցն է, որտեղ Ռուսաստանում դեռևս գոյություն ունի ազատ խոսքը»,- DW-ին ասել է ցույց մասնակիցների մեկը: Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել «Պարանաս», «Ժողովրդավական ընտրություն», «Ծովահենային կուսակցություն», «Քաղաքացիական նախաձեռնություն», «Լիբերտարիանական կուսակցություն», «Բողոքական Մոսկվա», «Ռոսկոմսվոբոդա», «Ձախ դաշինք» կազմակերպություների և կուսակցություների ներկայացուցիչները: Նման պահանջով ցույց է անցկացվել նաև Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Վսադիվոստոկում և այլ քաղաքներում: Ցուցարարները պահանջում են վերացնել համացանցում գրաքննությունը, ազատ արձակել համացանցում ակտիվության համար կալանավորվածներին, մաթեմատիկոս Դմիտրի Բոգատովին, ինչպես նաև պահանջում են Ռոսկոմնադզորի պետ Ալեքսնադր Ժարովի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր