211652_close_icon
views-count4068 դիտում article-date 21:37 26-08-2017

Բելառուսում կալանավորվել է հայտնի ընդդիմադիր գործիչ Նիկոլայ Ստատկևիչը

Բելառուսական ընդդիմության առաջնորդներից Նիկոլայ Ստատկևիչը 5 օրով կալանավորվել է: Այս մասին [url=https://www.azatutyun.am/a/28698413.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանին հայտնել է նրա կինը՝ Մարինա Ադամովիչը: Օգոստոսի սկզբին դատարանը Ստատկևիչին 15 օրով կալանավորելու «հեռակա որոշում» էր կայացրել: Այսպիսով՝ առայժմ հայտնի չէ, թե քանի օր է ընդդիմադիր գործիչն անցկացնելու ճաղերի ետևում: Ստատկևիչը մեղադրվում է հունիսի 3-ին Մինսկի կենտրոնում չթույլատրված հավաքի մասնակցելու մեջ: Բելառուսի անկախության օրը շուրջ 200 մարդ բողոքի երթ էին կազմակերպել՝ ընդդեմ ռուսաստանյան զինուժի մասնակցությամբ անցկացվելիք «Զապադ-2017» զորավարժությունների: Ընդդիմադիր գործիչն իր աջակիցներին կոչ էր արել սեպտեմբերին կրկին փողոց դուրս գալ: Ստատկևիչը 2010 թվականին եղել է Բելառուսի նախագահի թեկնածու: Ընտրություններից հետո նա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Ավելի ուշ նա ազատազրկվել է՝ բանտում անցկացնելով 5 տարի: 2015 թվականին ազատ արձակվելուց հետո Ստատկևիչը հայտարարել է քաղաքական պայքարը շարունակելու մտադրության մասին:

Նմանատիպ նյութեր