211652_close_icon
views-count5698 դիտում article-date 19:07 26-08-2017

Գեորգի Կետոևը կպայքարի բրոնզե մեդալի համար

Փարիզում այսօր ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ 97 կգ քաշային Գեորգի Կետոևն այսօր երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը լինելու է Վրաստանը ներկայացնող Էլիզբար Օդիկաձեն: Մեր երկրորդ ըմբիշը՝ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, հենց առաջին գոտեմարտում տանուլ տվեց ճապոնացի Սոհսուկե Տակատանիին, իսկ հետագայում զրկվեց երրորդ տեղի համար գոտեմարտելու հեռանկարից:

Նմանատիպ նյութեր