211652_close_icon
views-count4553 դիտում article-date 18:12 26-08-2017

Լոնդոնի կենտրոնում տղամարդը մեկ մետրանոց դանակով հարձակվել է ոստիկանների վրա. կա 3 վիրավոր

Լոնդոնի Բուքինհեմյան պալատի հարևանությամբ երեկ՝ օգոստոսի 25-ին, ուշ գիշեր տղամարդը մեկ մետրանոց դանակով հարձակվել է հերթապահող ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ անհայտ անձը Toyota Prius մակնիշի ավտոմեքենայով ներխուժել է արգելված գոտի, այնուհետև դուրս եկել մեքենայից ու «Ալլահ Աքբար» բղավելով՝ 122 սմ երկարությամբ դանակով հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, սակայն նրանցից 3-ը վիրավորում են ստացել և հոսպիտալացվել: Տղամարդը ձերբակալված է: Թագավորական ընտանիքի անդամները այդ պահին տարածքում չեն եղել:

Նմանատիպ նյութեր