211652_close_icon
views-count29440 դիտում article-date 14:27 26-08-2017

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում՝ Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի արձանի առաջ, տեղի ունեցավ զինվորական երդման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 25-ին գնդապետ Կարեն Գրիգորյանի հրամանատարությամբ զորամասի նորակոչիկների երդման արարողությունն էր, որը տեղի ունեցավ Մարտունի քաղաքում` լեգենդար հրամանատար, ՀՀ եւ Արցախի հերոս Մոնթե /Ավո/ Մելքոնյանիին արձանի մոտ: Մասնակցում էին զինվորականներ, նորակոչիկների ծնողներ եւ հարազատներ: Հնչեց Արցախի հիմնը, այնուհետեւ զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը հանդես եկավ ելույթով, որը կոչ էր, միաժամանակ` պատգամ հայ զինվորին: Հրամանատարի խոսքը պարտավորեցնող էր ե'ւ զինվորին, ե'ւ սպաներին, եւ, ինչու չէ, նաեւ` ծնողներիս: Ելույթ ունեցավ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ , փոխգնդապետ Մհեր Սարգսյանը , ով եւս խոսեց հայրենիքից եւ նրա հզոր զինվորից: Նորակոչիկների եւ իր անունից ելույթով հանդես եկավ նորակոչիկ , շարքային Համլետ Չադրանյանը, ում ելույթը հիացմունք առաջացրեց բոլորիս մոտ: Իրոք բավականին կիրթ եւ զգացմունքային ելույթ էր, որից փշաքաղվել կարելի է միայն. Հայ զինվորի ելույթ, որի բովանդակությունն ասաց ամեն ինչ: Բավականին իմաստալից էր նորակոչիկ եղբայրներ Ներսես եւ Արսեն Պետրոսյանների պապիկ, ազատամարտիկ Ռաֆայել Պետրոսյանի ելույթը, որի բովանդակությունը գալիս էր տարիների հեռվից եւ մինչեւ այսօր:/Ելույթը նկարահանվել է, կտեղադրեմ առանձին/: Իր խոսքն ասաց նաեւ զորակոչիկ Արամ Իսրայելյանի քույրը` Լիդա Իսրայելյանը: Այդ օրը նորակոչիկները տվեցին իրենց երդումը` Անձնվիրաբար ծառայելու հայրենիքին... Հիրավի, դա մեկ անգամ չէ, որ ապացուցել է Հայ զինվորը: Ապացուցել է բոլոր պատերազմների ժամանակ, իսկ ավելի թարմ` հենց Ապրիլյան պատերազմում : Գնդապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց նորակոչիկներին, եւ կրկին ու կրկին իր հրամանատարական խոսքը հնչեցրեց` ինչպես զինվորականի, ինչպես հայրենիքի աննկուն մարտիկի... Եվ եկավ ամենագեղեցիկ պահերից մեկը. նորակոչիկ զինվորների զինվորական շարասյունն անցավ լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի արձանի առջեւով` պատիվ առած: Սա արդեն թողնում ենք ընթերցողի տրամաբանությանը... Փառք Հայոց մարտունակ բանակին` զինվորից մինչեւ բարձրաստիճան սպայակազմ: Շնորհավորում եմ բոլոր զինվորներին եւ նրանց ծնողներին եւ մաղթում , որ մեր որդիներն անփորձանք լինեն , անվտանգ ծառայեն եւ վերադառնան... Բարի ծառայություն մեր զինվորների...»։ Լուսանկարները և նյութը՝ Լուսինե Զաքարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր