211652_close_icon
views-count5406 դիտում article-date 13:36 26-08-2017

ԱԱ. Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալ նվաճեց

Փարիզում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն բրոնզե մեդալ նվաճեց։ Երրորդ տեղի համար պայքարում մեր ըմբիշը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Անզոր Խիզրիեւին։ Բերիանիձեն առաջին անգամ աշխարհի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր։ Այսօր աշխարհի առաջնության մրցումային վերջին օրն է. պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի 74-65-70-97 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ 74 կգ Գրիգոր Գրիգորյանն ու 97 կգ Գեորգի Կետոեւը: Երկուսն էլ կմեկնարկեն որակավորման փուլից: Գրիգորյանի առաջին մրցակիցը Ճապոնիայի ներկայացուցիչ Սոհսուկե Տակատանին է, իսկ Կետոեւինը՝ ֆրանսիացի Մաքսիմ Ֆրանսիոսը:

Նմանատիպ նյութեր