211652_close_icon
views-count7982 դիտում article-date 15:34 26-08-2017

Ադրբեջանի զինուժը 1 շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 160 անգամ՝ արձակելով ավելի քան 2000 կրակոց. ԱՀ ՊՆ

Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

Նմանատիպ նյութեր