211652_close_icon
views-count9840 դիտում article-date 14:40 26-08-2017

Աբխազիայում Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորավարժությունները: Գնդապետերից մեկի հայտարարության համաձայն՝ ռուսական բազայում հայտարարվել է ռազմական դրություն։ Զորավարժություններին մասնակցում է 3 հազար զինծառայող, ընդգրկված է 700 միավոր ռազմական տեխնիկա: Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%A1%D5%A2%D5%AD%D5%A1%D5%A6%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A6%D5%B8/]aliq.ge[/url]-ն: Զորավարժությունների շրջանակներում զինվորականները սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական պատրաստվածությանը հասնելու հմտություններ կուսումնասիրեն: Ռուս բարձրաստիճան զինվորականների հայտարարությամբ, Աբխազիայում պարբերաբար անցկացվում են նման զորավարժություններ։

Նմանատիպ նյութեր