211652_close_icon
views-count8189 դիտում article-date 14:14 26-08-2017

Դոնալդ Թրամփը պաշտոնապես արգելեց բանակում տրանսգենդերների ծառայությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որը կարգելի երկրի բանակում տրանսգենդերնրի ծառայությունը։ Այդ մասին գրում է The Hill-ը։ Հրամանն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի մարտի 23-ից։ Իսկ մինչև փետրվար ամիսը Պենտագոնը պետք է ծրագիր մշակի այդ ուղղությամբ։ Բացի այդ, Թրամփն արգելել է Պենտագոնին վճարել տրանսգենդերների սեռական օրգանների վիրահատության համար։ Միևնույն ժամանակ Սպիտակ Տանը հայտարարել են, որ նախագահն ընդհանրապես դեմ չէ սեռական այլ կողմնորոշում ունեցողներին, պարզապես որոշումն ընդունել է հանուն ազգայի շահերի և բանակում նման մարդկանց ծառայության հանգամանքը շատ հաճախ կապվում է ՊՆ-ի հաշվին ծախսերը հոգալու նկատառումների հետ։ Հիշեցնենք, որ երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականին չեղյալ հայտարարեց ավելի վաղ ընդունված օրենքը, որն արգելում էր տրանսգենդերներին ծառայել զինված ուժերում։

Նմանատիպ նյութեր