211652_close_icon
views-count29786 դիտում article-date 11:17 26-08-2017

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության անդամներն այս անգամ հյուրընկալվեցին Մարտակերտում ծառայող առյուծ զինվորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության անդամների 3-րդ օրվա առավոտը սկսվեց մարտական փամփուշտներով կրակային պատրաստությամբ։ Երիտասարդները կրակադաշտում ծանոթացան անվտանգության կանոններին և առանց ավելորդ խուճապի կատարեցին իրենց առջև դրված վարժությունը։ Աղջիկներն իրենց մարտունակությամբ չզիջեցին տղաներին և հրամանատարական կազմին հաճելիորեն զարմացրին։ Կրակային պատրաստության ավարտից անմիջապես հետո ՀԿ-ի անդամները շարժվեցին Արցախի N զորամաս։ Այնտեղ նրանց սպասվում էր ջերմ ընդունելություն և հրաշալի օր։ Սկսեցին սեմինար-պարապմունքով, զինվորներին ծանոթացրին սոցիալական կայքերից օգտվելու անվտանգության կանոններին։ Նոր տեղեկատվությամբ զինված ՀԿ-ի անդամները զինվորների հետ ճաշեցին, զրուցեցին կատակեցին։ Օգտակարը հաճելիի հետ համատեղելով՝ անցան համերգային մասին։ Զինվորները անմասն չմնացին՝ ներգրավվեցին համերգային ծրագրում իրենց գեղեցիկ կատարումներով և մթնոլորտն էլ ավելի տրամադրող դարձավ։ ՀԿ-ն նույնպես անակնկալ ուներ՝ հանձնեցին շնորհակալագիր և խրախուսեցին նման այցերը։ Երգ, պար, դրական էմոցիաներ, մի խոսքով՝ ԼՈԽ ԼԱՎ էր։ Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի և Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։ Լուսանկարները՝ Գոհար Աթաբեկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր