211652_close_icon
views-count3565 դիտում article-date 12:58 26-08-2017

Վենեսուելան պատասխան պատժամիջոցներ է պատրաստում ԱՄՆ-ի դեմ. Մադուրո

Վենեսուելայի կառավարությունը պատրաստվում է պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է Tass-ը։ Հայտարարության տեսանյութը վերջինս տեղադրել է Twitter-ի իր էջում։ «Մենք կազատվենք դոլարի ու ամերիկյան ֆինանսավորման շանտաժից։ Հարկավոր է լինելու զոհողությունների գնալ, և մենք կանենք դա և կպաշտպանենք մեր երկիրը»,-ասել է Մադուրոն։ Նշենք, որ օգոստոսի 25-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման ստորագրեց, որը Կարակասի դեմ ֆինանսական արգելափակումներ է մտցնում։ Սպիտակ Տան պաշտոնական նրկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն կարունակի ճնշում գործադրել Վենեսուելայի վրա այնքան ժամանակ, մինչև որ վերջինի իշխանոթյունները դադարեն ճնշել սեփական ժողովրդին։

Նմանատիպ նյութեր