211652_close_icon
views-count3809 դիտում article-date 16:29 26-08-2017

Չինաստանում արգելել են Հյս. Կորեայի քաղաքացիներին ու ընկերություններին բիզնես հիմնել

Չինաստանի իշխանությունները ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի շրջանակներում արգելել են Հյուսիսային Կորեայի ընկերություններին ու անհատ քաղաքացիներին Չինաստանւմ նոր բիզնես բացել կամ էլ ընդլայնել բիզնեսը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարություն է տարածել Չինաստանի Առևտրի նախարարությունը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 2371 բանաձևը, որը խստացնում է Փհենյանի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Մասնավորապես, այն արգելում է Հյուսիսային Կորեայից երկաթի հանքաքարի, կապարի, ածխի և ծովամթերքի արտահանումը, ինչն էլ իր հերթին այդ երկրի տարեկան արտահանունից ստացված եկամտի ծավալները կրճատելու է 1 մլրդ դոլարով։

Նմանատիպ նյութեր