211652_close_icon
views-count2897 դիտում article-date 11:32 26-08-2017

Եմենի ափերին ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերին պատկանող Black Hawk ուղղաթիռ է վթարվել Եմենի ափերին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ՌՕՈՒ կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությանը։ Գործակալության տվյալներով՝ ուղղաթիռում գտնվող ամերիկացի զինվորականներից մեկն անհետ կորած է համարվում։ Ընթանում են վերջինիս հայտնաբերելու որոնողափրկարարական աշխատանքներ։ Ոււղաթիռում գտնվող մնացյալ 5-ը փրկվել են։ Դեպքը տեղի է ունեցել Եմենի հարավային ափերից 32 կմ հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր