211652_close_icon
views-count40443 դիտում article-date 23:27 25-08-2017

Երկրապահական ուխտագնացության մայր միջոցառմանը Շուշիում մասնակցեցին Արցախի նախագահը, վարչապետը, բարձրաստիճան այլ այրեր, Արցախի հերոսական ժողովուրդը

Կայացավ երկրապահական ուխտագնացության մայր միջոցառումը: Ազատագրված տարածքներ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ այցելություններն անցնում են ջերմ մթնոլորտում: Արցախցին հպարտությամբ է ընդունում իր հայրենիքը կյանքի գնով պաշտպանած հերոսներին: Հանդիպումներն անցնում են տոնական միջավայրում: Եռասերունդ ընտանիքի անդամները հանդիպում են բնակիչներին, տարբեր երգի պարի խմբերի մասնակցությամբ միջոցառումներ են կազմակերպում կրթօջախներում, զորամասերում, համայնքներում, ծաղիկներ են խոնարհում բոլոր հուշարձան-պանթեոններում: Եռասերունդ երկրապահական ընտանիքը ծաղկադրեց Արցախի բոլոր տարածքներում տեղադրված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների առջև: Ուխտագնացության մայր միջոցառումը բազմամարդ էր: Հյուրերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, արցախցի ժողովուրդն է, հոգեւոր դասի ներկայացուցիչներ են, երկրապահ ժողովուրդն է: Միջոցառման ժամանակ սրտաբուխ խոսքեր են ասում ամենատարբեր խավերի ներկայացուցիչներ՝ ազատամարտիկ, մտավորական, հոգեւորական, երկրապահ կամավորականներ: Հանդիսությանը մասնակցեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա անչափ կարեւորեց երկրապահական ուխտագնացության կարեւորությունը, հատկապես՝ դրան պատանի երկրապահների մասնակցությունը: Արցախի նախագահի համոզմամբ՝ պատանի երկրապահների հայրենասիրական դասընթացները ապագային միտված հզոր նախաձեռնություն է: Իսկ պատանի երկրապահները հանդես են գալիս ցուցադրական ելույթներով: Եվ մինչ ուշ գիշեր ուրախանում էին ուխտագնացները` Արցախ աշխարհը լցնելով ազգային երգ ու պարով, խինդ ու ծիծաղով, ազատագրված հայրենիքում ապրելու հաստատուն վստահությամբ ու նահատակների կյանքի, եւ իրենց սխրանքների գնով ձեռք բերած հաղթանակը հավերժ պահպանելու հավատով: Երկրապահական ուխտագնացություն դեպի Արցախ 2017-ը հաջողությամբ իրագործված է: Հանրապետության բոլոր մարզերի եւ Արցախի երկրապահներն ու սահմանաբնակ երկրապահ ժողովուրդն անհամբեր սպասում են ուխտագնացություն 2018-ին, թեպետ մինչ այդ էլ հանդիպումների առիթներ լինելու են: Իսկ ուխտագնացություն երեւույթի նշանակությունն ու կարեւորությունը լավագույնս ներկայացրեց հենց այս իրադարձության հիմնական կազմակերպիչը՝ ԵԿՄ վարչության նախագահ, արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը։ Նա հերթական անգամ կրկնեց, որ Երկրապահը 1989-ից Արցախում է եւ երբեք չի լքելու Արցախը. Արցախցին միշտ էլ կարող է վստահել եւ ապավինել Երկրապահին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 437+
437+

Նմանատիպ նյութեր