211652_close_icon
views-count11468 դիտում article-date 20:22 25-08-2017

Լուսանկարիչ Զավեն Օհանյան. Ռուսաստանաբնակ հայերից շատերը նրան ճանաչում են պարզապես որպես անչափ հայրենասեր և բարի մարդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանն անծայրածիր երկիր է, ուր կողք- կողքի ապրում են հարյուրավոր ազգեր տարբեր բարքերով և սովորություններով, սակայն մի բան բոլորին է հատուկ' ավելիին հասնելու ցանկությունը, որից անմասն չեն մնում նաև մեր հայրենակիցները: Մեծահարուստ հայերի մասին բոլորը գիտեն, նրաց մասին խոսում են լրատվամիջոցները, նրանք նկատվում են ամենուր, սակայն մենք որոշեցինք ուշադրություն դարցնել նրան, ում նկատում են միայն նեղ շրաջանակներում ։ Նա Զավեն Օհանյանն է, լուսանկարիչ, ում մասին գուցե երբևե չէիք լսել, բայց Ռուսաստանաբնակ հայերից շատերը նրան ճանաչում են պարզապես որպես անչափ հայրենասեր և բարի մարդ: Նրա հետ շատ հեշտ է շփվելը, քանի որ պարզ և անկեղծ անձնավորություն է, հասարակ մարդ, ով ունի մեծ երազանքներ և իր մեջ մեծ ուժ ու հավատ՝ վաղվա օրվա հանդեպ: Զավենը պատմում է, որ երեք տարի է բնակվում է ՌԴ ում, մինչ այդ նա ապրում և աշխատում էր Ալավերդիում՝ մշակույթի տանը որպես մասսայական միջոցառումների կազմակերպիչ, թատրոնում լուսավորող, և անհատական ծնունդ, կնունք հարսանիքներին նկարահանող: Զավենը ասում է, որ բանակի քեֆերին նկարում էր անվճար, իսկ հարսանիքները նկարում էր, հարմարվելով պատվիրատուի հետ, հասկանալի պատճառներով. մարդիկ վարկով, պարտքով էին ամեն ինչ անում: Ուստի, քիչ վարձատրությունը, վարկերը և ընտանիքը, ըստ հավուր պատշաճի պահելու ձգտումը, նրան բերեց Ռուսաստանի դաշնություն։ Զավենը նշում է, որ ՌԴ գալով՝ մեր հայրենակիցներից շատերի պես չի անցել շինարարության: Աշխատել է գովազդային գործակալությունում, որպես պաստառային գովազդների պատրաստման մասնագետ, իսկ մեկ տարի անց նա անցել է իր սիրելի գործին' լուսանկարչությանը։ Շուրջ երկու տարի աշխատում է իր սիրած գործով, և կարողանում է վաստակել այնքան, որ ընտանիքը պահի ըստ պահանջի, սակայն ընտանիքից հեռու: Նա նշում է, որ շատ է կարոտում իր դուստրերին, սակայն չի պատրաստվում նրանց բերել այստեղ, քանզի ցանկանում է որ իր զավակները հայ մեծանան, իսկ երբ մեծանան, իրենք կորոշեն գնալ, թե մնալ հայրենիքում։ Խոսելով ապագայի մասին, Զավենը ասում է, որ ուզում է անցկացնել լուսանկարչական անհատական ցուցահանդես և լուսանկարչության հետ կապված այլ ծրագրեր էլ ունի, որի մասին հիմա չի ուզում բարձրաձայնել, իսկ Հայաստանում ապրող հայրենակիցներին պարզապես կոչ է անում հնարավորության դեպքում չլքել հայրենիքը, պահել երեխաներին հայ և թուլ չտալ որ օտարամոլությունը նրանց մեջ վերացնի հայությունը: Մենք պետք է պահենք հայի գենը,- հավելեց զրուցակիցս։ Հավանաբար, այս գաղափարն իր մեջ կրելով, Զավենը միշտ պատրաստակամ կանգնում է ցանկացած հայի կողքին, նա այստեղ էլ ինչպես հայրենի Ալավերդիում կանգնած է բոլոր կարիքավոր հայերի կողքին, ու անվճար նկարում է նրանց միջոցառումները: Նա այդ կերպ փորձում է հայրենիքի մի մասին, հային օգնություն ցույց տա և արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ համալրել է Արգիշտ հայ համայնքի և անձնվիրաբար ծառայում է համայնքին և հայ ժողովրդին [b]Հարցազրույցը վարեց Գևորգ Քոթանջյանը [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր