211652_close_icon
views-count6415 դիտում article-date 22:28 25-08-2017

Ռուսաստանի Ռոստով քաղաքում աղետալի հրդեհի հիմնական վարկածը. հրկիզհւմ՝ հողին տիրանալու նպատակով

Ռոստովի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը, որը բռնկվել էր օգոստոսի 21-ին, շարունակվեց ավելի քան մեկ օր: Դրա հետևանքով վիրավորվել է 564 մարդ, մեկ մարդ զոհվել է: Հրդեհը ոչնչացրել է 123 բազմաբնակարան և մասնավոր տուն: Հրդեհը բռնկվել է Ռոստովի պատմական կենտրոնում, որտեղ գերակշռում էին հին մասնավոր շինությունները: Այդ տարածքում հողի գինը չափազանց բարձր է, հատկապես ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին. Ռոստովը, ի թիվս այլ ռուսական քաղաքների, կընդունի այդ առաջնությունը: (ըստ Кавказский узел-ի նյութերի) Ռուսաստանի արտակարգի իրավիճակների նախարարությունն արդեն հայտարարել է, որ հրդեհի պատճառ է դարձել «կրակի արտաքին օջախը», այսինքն հրկիզումը: Նույնն են ասում և տեղի բնակիչները Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևին ուղղված իրենց ուղերձում: Նրանց խոսքով, մի քանի ամիս առաջ իրենց են սկսել դիմել մարդիկ, որոնք ներկայացել են որպես առք ու վաճառքով զբաղվողներ, և առաջարկել են գնել իրենց տները ցածր գներով, հակառակ դեպքում՝ սպառնացել են կրակի տալ դրանք: Ռոստովի մամուլը հայտնում է, որ տեղի խոշոր գործարարներից մեկն իսկապես ծրագրում է բազմահարկ համալիր կառուցել Նիժնեգորոդսկայա փողոցի վրա, որտեղ տեղի է ունեցել հրդեհը: Քննության վերջնական եզրակացություն կատարվածի առնչությամբ դեռ չկա: [b] J[url=https://jam-news.net/?p=55457&lang=hy]AMNEWS[/url][/b]

Նմանատիպ նյութեր