211652_close_icon
views-count14546 դիտում article-date 19:46 25-08-2017

Կրասնոդարում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թվում կա 2 հայ. հայտնի են նրանց անունները

Օգոստոսի 25-ին, ժամը 08:07-ին (տեղական ժամանակով ժամը 07:07-ին) Ռուսաստանի ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Կրասնոդարի երկրամասում` Տեմրուկսկիի շրջանի Վորնա բնակավայրի շրջակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. նոր կառուցվող նավամատույցից ավտոբուսն ընկել է Սև ծովը: Ավտոբուսում եղել է 41 ուղևոր, որոնցից 16-ը տեղում մահացել է, 24-ը՝ հոսպիտալացվել Կրասնոդարի հիվանդանոցներ, իսկ 1 քաղաքացի համարվում է անհետ կորած: Ժամը 16:30-ին կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանի և ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հետ. պարզվել է, որ զոհվածների թվում կա երկու հայ՝ Ս.Ս. Բուլուդյան (1953) և Ա.Ս. Բուլուդյան (1978 թ.): Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են: [b] ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր