211652_close_icon
views-count4546 դիտում article-date 18:30 25-08-2017

Շառլ Ազնավուրը 93 տարեկան հասակում աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում

Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը աստղի է արժանացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Այսօրվանից, այս աստղից հետո ես կարող եմ ասել, որ մասամբ դարձել եմ կալիֆորնիացի, քանի որ իմ դուստրն ու թոռները նույնպես այստեղ են ապրում»,- ասել է Ազնավուրը: Հիշեցնենք, որ աստղի արժանանալու մասին հունիսի 22-ին հայտարարել Է Հոլիվուդի Առևտրական պալատը:

Նմանատիպ նյութեր