211652_close_icon
views-count5344 դիտում article-date 15:14 25-08-2017

Կուբանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի մեջ 2 հայ կա. ՀՀ հյուպատոսություն

Ըստ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված նախնական տվյալների՝ Կուբանում վթարի զոհերի թվում կա ազգությամբ երկու հայ: Քաղաքացիությունը ճշտվում է։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳ նախարարության թվիթերյան [url=https://twitter.com/MFAofArmenia/status/901031600028352512]էջում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/25/1075609/]հայտնել էինք[/url], որ Կրասնոդարի երկրամասում բանվորների փոխադրող ավտոբուսը կառանման տեղից ընկել է ծովը Կերչի նեղուցում: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունից հայտնել էին, որ զոհվել է 16 մարդ, 24-ին հաջողվել է փրկել։ «Ավտոբուսում եղել է 41 մարդ՝ Վոլնա ավանում «Տամաննեֆտեգազ» կառանացցի կառուցմամբ զբաղվող բանվորներ»: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրում: Ավտոբուսը 4 մետր բարձրությունից ընկել է ծովածոցը: Վթարը վերապրած 24 մարդկանցից 8-ին տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Մեկ մարդ համարվում է անհետ կորած:

Նմանատիպ նյութեր