211652_close_icon
views-count5960 դիտում article-date 15:56 25-08-2017

Դաժան մարտեր՝ Սիրիայի Իդլիբ նահանգում. ահաբեկիչների շուրջ 9000-անոց բանակը գրոհներ է ձեռնարկել

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման մոտ 9000 գրոհայիններ գրոհներ են ձեռնարկել Իդլիբ նահանգի տարբեր ուղղություններով՝ փորձելով ամբողջությամբ զավթել նահանգը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԶՈՒ գերագույն շտաբի գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը։ Նրա խոսքով՝ ահաբեկիչներն ակտիվացրել են գործողությունները «զսպված» ընդդիմության դեմ և փորձում են նահանգի ողջ տարածքում տարածվել։ Այս պահին նրանք նշված նահանգում կարևորագույն դիրքեր են գրավել և, ցավոք, ամբողջական ոչնչացումից խուսափելու համար ընդդիմության մի քանի ջոկատներ անցել են ահաբեկիչների կողմը։ Ռուս գեներալը նշել է, որ խմբավորման գրոհայինների թիվը գերազանցում է 15 հազարը, նրանցից շատերը տեղաբնակներ են։ Խմբավորումը ներկա պահին վերահսկում է նահանգի մեծ մասը։ Բացի այդ, նրա ջոկատները ակտիվորեն գործում են Հոմս նահանգում և Սիրիայի հարավում՝ Կունեյրա և Դարիա նահանգների վարչական կենտրոններում։

Նմանատիպ նյութեր