211652_close_icon
views-count8627 դիտում article-date 15:17 25-08-2017

Բորջոմիի անտառում հրդեհը չի մարում. գիշերվա ընթացքում կրակի նոր օջախներ են գոյացել. aliq.ge

Բորջոմիի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են զինված ուժերը: Ինչպես տեղեկացրել են արտակարգ շտաբից, աշխատանքներին պաշտպանության նախարարության զինվորներն են մասնակցում: Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%A2%D5%B8%D6%80%D5%BB%D5%B8%D5%B4%D5%AB%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D6%80%D5%A4%D5%A5%D5%B0%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5/]aliq.ge[/url]-ն: Բորջոմիում մի քանի խումբ աշխատում է առավոտից: Առավոտյան ժամերին աշխատանքը վերականգնել են նաև տեղում աշխատող ուղղաթիռները՝ 2 վրացական, 2 թուրքական, 1 ադրբեջանական և 1 բելառուսական: Մարման աշխատանքներում ներգրավված է նաև 1 թուրքական ինքնաթիռ: Ամբողջ գիշերվա ընթացքում անտառում կրակի նոր օջախների դեմ պայքարել են հրշեջ-փրկարարները: Բորջոմիի անտառում իրավիճակը շարունակում է մնալ ծանր՝ գիշերվա ընթացքում կրակի նոր օջախներ են գոյացել նաև այն վայրերում, որտեղ կրակն արդեն հաջողվել էր մարել:

Նմանատիպ նյութեր