3651 դիտում
12:08 25-08-2017
Ճապոնիան ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցային ցուցակը
Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Հյուսիսային Կորեայի դեմ կիրառվող պատժամիջոցային ցուցակն ընդլայնելու մասին։
Ինչպես հաղորդում է Tass-ը, «սև» ցուցակում ավելացվել են նաև Չինաստանի 4 և Նամիբիայի 2 ընկերությունների անուններ։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել չինական Dandong բանկը, որին կասկածում են Հյս. Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերի իրականացմանը նպաստելու մեջ։ Նամիբիայի ընկերությունները մեղադրվում են Փհենյանից աշխատողներ վարձակալելու համար, ցուցակի մեջ են հայտնվել նաև 1 հյուսիսկորեացի և 1 չինացի, և եթե նրանց պատկանող բանկային հաշիվներ հայտնաբերվեն Ճապոնիայում, ապա դրանք կսառեցվեն։
Այսպիսով, ներկա պահին Ճապոնիայի պատժամիջոցների տակ է գտնվում 72 ընկերություն ու կազմակերպություն և 80-ից ավելի մարդ։
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
12:14 29-11-2016
Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը
4827 դիտում
16:04 24-07-2017
Գերմանիան Ղրիմին տուրբիններ վաճառելու համար առաջարկել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ցուցակը
907 դիտում
15:14 03-07-2014
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցներ չեղյալ կհայտարարի
Այս բաժնից
367 դիտում
16:36 17-04-2024
Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1087 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը