211652_close_icon
views-count4226 դիտում article-date 21:20 24-08-2017

Իտալիայում հիշում են անցյալ տարվա երկրաշարժի զոհերին

Իտալիան նշում Է 2016 թվականի լույս օգոստոսի 24- ի գիշերը երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի առաջին տարելիցը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ զոհվածների հիշատակին նվիրված սգո միջոցառումներն սկսվել են անցած գիշեր Ամատրիչե քաղաքում՝ ուղիղ ժամը 03:36-ին: Հիշեցնենք, որ անցած տարի 6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը գրանցվել Էր տեղական ժամանակով 03:36-ին : Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվելմ Էր Լացիո մայրաքաղաքային մարզի Ակումոլի քաղաքի շրջանում: Քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել էր: Երկրաշարժի հետևանքով զոհվեց 299 մարդ: Պաշտոնական գնահատումների համաձայն՝ երկրաշարժից վնասը կազմել Է շուրջ 4 մլրդ եվրո:

Նմանատիպ նյութեր