211652_close_icon
views-count3797 դիտում article-date 21:04 24-08-2017

Ղազախստանում ավտոբուսների բախման հետևանքով վիրավորվել է 58 մարդ

Ղազախստանի առողջապահության նախարարության պետի տեղակալ Նուրդանատ Բերկինգալին հայտարարել է, որ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ուրալսկ քաղաքում վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 58-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08.40-ին: Վիրավորներից 5-ը երեխան են, 1-ը` հղի կին: Վիրավորներից շատերը հրաժարվել են բժշկական օգնությունից, սակայն հետ, իրենց վատ զգալով, դիմել են հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր