211652_close_icon
views-count3207 դիտում article-date 19:43 24-08-2017

Կիևում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ վիրավորվել է

Կիևի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վիրավորների թիվը հասել է 3-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` դեռ հայտնի չէ, թե ինչ վնասվածքներ են նրանք ստացել: Ոստիկանության տվյալներով` այսօր` Ուկրաինայի անկախության օրը, կառավարության շենքի մոտ պայթեցրել է որոտացել: Այն տեղի է ունեցել «Դինամո» մարզադաշտի և կառավարության շենքի միջև` Խրուշևսկի փողոցում: Այդ վայրից ոչ հեռու Ուկրաինայի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպվել էր ռազմական տեխնիկայի ցուցահանդես: Իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպը որակել են «խուլիգանություն»:

Նմանատիպ նյութեր