11831 դիտում
17:29 24-08-2017
Կառավարությունը մի քանի դպրոց է փակել
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի քանի որոշումներ՝ մի շարք դպրոցներ վերակազմակերպելու վերաբերյալ:
Մասնավորապես, նախատեսվում է վերակազմակերպել Վ. Դավթյանի անվան N 149, Գ. Զոհրապի անվան N 43, Արթիկի N 7 ավագ դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը, Գյումրու «Բալատոն» ավագ, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցներ և այլ հաստատություններ: Որոշումներն ընդունվել են դպրոցների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը: Անդրադառնալով դպրոցների օպտիմալացման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը նշել է.
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ունենք շատ մեծ տատանում մի աշակերտի ծախսի վերաբերյալ: Պարզվել է նաև, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը շատ խիստ տարբերվում են: Այդ պարագայում հաստատուն ծախսերը՝ տաքացման և այլն, կտրուկ աճում են, իսկ կրթության որակը դրանից չի շահում: Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը»:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնել է նաև, որ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները հիմնականում օգտագործվելու են կրթագիտական նպատակների համար:
Նմանատիպ նյութեր
808 դիտում
11:02 10-02-2016
Կառավարությունը կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց, որտեղ այս տարի կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ
Այս բաժնից
202 դիտում
12:12 28-03-2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ
205 դիտում
12:00 28-03-2024
2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա