211652_close_icon
views-count8358 դիտում article-date 16:28 24-08-2017

Կառավարությունը արտոնություն է տվել ներդրում իրականացնող «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին

Կառավարության որոշմամբ բավարարվել է «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 250 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 280 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 15 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 100 մլն ՀՀ դրամ, որից 85 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 15 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։

Նմանատիպ նյութեր