211652_close_icon
views-count5309 դիտում article-date 15:23 24-08-2017

Մաքսիմ Մանուկյան. Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը երեկ վերադարձել է հայրենիք: Մանուկյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ է արժանացել այս տիտղոսին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշել է, որ հաջորդ նպատակն օլիմպիական խաղերում հաղթելն է. «Դեռ գլուխս տաք է, բայց սկսում եմ գիտակցել՝ ինչ աշխատանք եմ կատարել: Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր: Կարծում եմ՝ տարիքն այնքան էլ մեծ նշանակություն չունի: Մրցակիցներս շատ ուժեղ էին, չեմ ցանկանա առանձնացնել որևէ մեկին, բայց կարողացա պայքարել ու հաղթել: Իհարկե, եզրափակիչն ավելի պարտավորեցնող էր: Այդ պահին՝ գորգ մտնելուց առաջ, միայն հաղթանակի մասին էի մտածում: Հաջորդ նպատակս օլիմպիական ոսկին է՝ Տոկիո-2020-ի չեմպիոնությունը»,- ասել է Մաքսիմ Մանուկյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր