211652_close_icon
views-count8217 դիտում article-date 16:08 24-08-2017

Նաիրիտցիները «նախազգուշական» նստացույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի առջև այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները «նախազգուշական» նստացույց են կազմակերպել՝ կառավարությունից պահանջելով տեղեկատվություն տրամադրել, թե կառավարությունն ինչո՞ւ գործարանում ներդրում անելու մտադրություն հայտնած «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին աուդիտ անցկացնելու թույլտվություն չի տալիս: Նշեք, որ կառավարությունը «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի հետ բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակել:

Նմանատիպ նյութեր