211652_close_icon
views-count2784 դիտում article-date 15:29 24-08-2017

Կիևում Ուկրաինայի անկախության օրվա զորահանդեսին մասնակցել են նաև ՆԱՏՕ-ի երկրների զինվորները

Կիևի Անկախության հրապարակում Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված զորահանդես է անցկացվել: Զորահանդեսն ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը: Կիևի Կեշչատիկ պողոտայով անցել են մոտ 4,5 հազար ուկրաինացի և ՆԱՏՕ-ի երկրների 231 զինվորականներ: Հայտնում է [url=http://www.segodnya.ua/ukraine/prazdnovanie-dnya-nezavisimosti-ukrainy-vpechatlyayushchie-foto-voennogo-parada-na-kreshchatike-1049964.html]segodnya.ua[/url]-ն: Օտարերկրյա զինվորականներն առաջին անգամ են մասնակցել Ուկրաինայի շքերթին: Կրեշչատիկ պողոտայով քայլերթով անցել են Կանադայի, Էստոնիայի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի բանակների, լիտվա-լեհ-ուկրաինական բազմազգ բրիգադի, ԱՄՆ զինված ուժերի զինվորականները: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը , Բալթյան երկրների, Լեհաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներն ներկա են գտնվել Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին:

Նմանատիպ նյութեր