211652_close_icon
views-count3774 դիտում article-date 13:44 24-08-2017

Հռոմում միգրանտների տեղահանությունը վերածվել է ոստիկանության հետ բախումների

Հռոմում բախումներ ու անկարգություններ են տեղի ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող փախստականների ճամբարն «ապամոնտաժելու» ժամանակ։ Այդ մասին հայտնել է Sky TG24 հեռուստաալիքը։ Փախստականները դիմադրություն են ցուցաբերել և սկսել քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ինչից դրդված՝ ոստիկանությունը սկսել է ջրցան մեքենաներ կիրառել։ Միջադեպի կապակցությամբ ձերբակալվել է 2 մարդ։ Ինչպես պարզաբանել են ոստիկանությունում, ճամբարը տեղակայվել էր նշված հատվածում առանց իշխանությունների թույլտվության, և երբ վերջիններս հրաժարվել են լքել հրապարակը և տեղափոխվել փախստականների համար նախապատրաստված հատուկ շինություն, սկսվել է նրանց ուժով տեղահանումը, ինչին էլ հետևել են բախումները։

Նմանատիպ նյութեր