211652_close_icon
views-count4843 դիտում article-date 13:12 24-08-2017

«Իսլամական պետություն»-ը նոր ահաբեկչություններով է սպառնացել Իսպանիային

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է, որ նոր ահաբեկչություններ կիրագործի Իսպանիայում։ Այդ մասին գրում է Pais թերթը։ Վերջինի տվյալներով՝ այսօր առավոտյան ԻՊ գրոհայինները սոցցանցերում Իսպանիայի իշխանություներին ուղղված սպառնալիքներով տեսագրություն են հրապարակել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնի Ռամբլա փողոցում ֆուրգոնը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ,։ Նույն օրը նմանատիպ ահաբեկչություն էր իրագործվել Բարսելոնից 120 կմ հեռավորության վրա գտնվող Կամբրիլս քաղաքում։ Պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 15, վիրավորվել՝ 130 մարդ։

Նմանատիպ նյութեր