211652_close_icon
views-count7982 դիտում article-date 12:33 24-08-2017

Քաթարն իր դեսպանին վերադարձրել է Իրան

Քաթարի իշխանությունները հայտարարել են իրենց դեսպանին Իրան վերադարձնելու մասին։ Վերջինս հետ էր կանչվել Իսլամական Հանրապետությունից նախորդ տարվա հունվարին՝ ի նան բողոքի Թեհրանում ու Մաշհադում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա իրականացված հարձակումների։, հաղորդում է Ria Novosti-ն։ Քաթարի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քաթարի պետությունն այսօր հայտարարում է, որ Թեհրանում իր դեսպանը կվերադառնա դիվանագիատական իր պարտականությունների կատարմանը»։ Նշվում է նաև, որ Քաթարի իշխանությունները հույս են հայտնում, որ Իրանի հետ բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն։

Նմանատիպ նյութեր